211652_close_icon
views-count35953 դիտում article-date 22:03 29-10-2017

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են 38–ամյա վարորդի Opel Vectra-ն և 33-ամյա վարորդի Opel Astra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ազատավան գյուղի Արտաշիսյան խճուղու և Կամոյի փողոցի խաչմերուկում բախվել են Արտաշատի բնակիչ, 38-ամյա Արկադիա Հարությունյանի վարած Opel Vectra մակնիշի 71 CC 01 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի 77 ՕO 772 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլարգորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հայրապետյանի ուղևոր, համագյուղացի, 32-ամյա Գևորգ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արշակյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլախվորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր