2411 դիտում
17:38 05-07-2020
2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում:
Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում կիրակնօրյա հանգիստը կազմակերպողների շրջանում նույնպես խախտումներ չեն հայտնաբերվել։
Շրջայցի ընթացքում աշխատանքային խմբի կողմից կատարվել է լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Ուշադրության կենտրոնում են եղել դիմակները ճիշտ չկրող անձինք, որոնց տրվել են սահմանված կանոնները պահպանելու ցուցումներ։
Տեսչական մարմնի աշխատակիցների հորդորով արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված կանոնները չկատարող՝ դիմակ չկրող 2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։
Նմանատիպ նյութեր
4666 դիտում
19:47 30-10-2021
2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ
Այս բաժնից
478 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
754 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
535 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը