61962 դիտում
15:54 25-10-2022
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ ինչո՞ւ էին Երևանից Վանաձոր ժամանել քրեական հետախույզները, ովքեր փակել էին Սայաթ Նովայի զբոսայգու մուտքերը, ու ո՞ր սպանված քրեական հեղինակության կասկածյալին վնասազերծեցին տեղում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղեկալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ այս տարվա հուլիսի 10-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում «Ծռի Վարդան» մականվամբ 48-ամյա Վարդան Առաքելյանին ենթադրյալ սպանած կասկածյալը գտնվում է Լոռու մարզում։
Ոստիկանության քրեական գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանոթյան Հրազդանի բաժնի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ) հետ, համատեղ ձեռնարկում են այդ օպերացիան ու ժամը 16։30-ին Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սայաթ Նովայի անվան քաղաքային զբոսայգին վերցնում են ուժեղ հսկողության տակ։
Հսկողությունն իրակացնվել է զբոսայգու 4 կողմերից և ամեն մի կողմում հսկողությունն իրականցրել են Վ․ Վարդանյանը, Ա․ Պետրոսյանը, Ռ․ Ներսիսյանն ու ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, քանի որ կասկածյալի գտնվելու մասին նշված վայրում ունեցած տեղեկություններից բացի, կար օպերատիվ տեղեկություն, որ նա կարող էր հանգիստ ճողոպրել։
Օպերացիայի փայլուն իրականացման շնորհիվ այգում հայտնաբերվում է Կոտայքի մարզի բանկիչ 20-այմա Ռուբեն Մանուկյանը, ով բերման է ենթարկվում ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վաչություն, որտեղից էլ տեղափոխում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։
Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Ռ․ Մանուկյանն այս տարվա սեպտեմբերի 8-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ գործող քր. օր. 155-րդ հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի, ՀՀ քր. օր. 335-րդ հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Իսկ նրա վնասազերծելու օպերացիան տեղում մշակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կողմից, իսկ այդ ամենը հանձանարարել է ՀՀ ոստիկանության պետ, որստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկնության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։
***
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա են կրակոցի մի քանի հետքեր, դռների հատվածում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Սպանվածը Ծաղկաձորում հայտնի էր իր քրեական պատմություններով և նրա նկատմամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված եղել նախկին ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի հատկանիշով, և քննիչը 2 անգամ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը այդ հարուցված քրգործի շրջանակում բավարարի կալանավորման միջնորդությունը, սակայն դատարանը մերժել է, ու նրան դատարանից ազատ են արձակել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
16:49 04-07-2020
«Արխիդաչ» ընկերությունը կպատրաստի Վանաձորի Սայաթ Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը