Հուսով ենք՝ այս որոշումը կնպաստի հայկական ֆուտբոոլի զարգացմանը․ Վան ՖԱ-ի հայտարարությունը
Այսօր ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին:
Այս առիթով ֆեյսբուքյան պաշտոնական էջում «Վան» ՖԱ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի ֆուտբոլասերներ, այսօր կայացավ ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որում որոշում կայացվեց դադարեցնել Առաջին Խմբի հանդիպումները։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Վան» ՖԱ-ն ընդունում է ՀՖՖ-ի մոտեցումը։ Խաղադաշտում ազնիվ և արդար պայքարի կողմնակիցը լինելով, հուսով ենք, որ այս որոշումը կնպաստի հայկական ֆուտբոոլի զարգացմանը և արմատախիլ կանի բոլոր արատավոր երևույթները»: