211652_close_icon

Ձեր գործունեությունը կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը. Սլովակիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

views-count10342 դիտում article-date 16:45 12-05-2018
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին: Սլովակիայի վարչապետը մաղթել է վարչապետ Փաշինյանին հաջողություններ նրա պատասխանատու աշխատանքում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի քաղաքացիների զարգացման եւ բարեկեցության: «Հավատում եմ, որ Ձեր գործունեությունն այդ պաշտոնում կնպաստի ներքաղաքական իրավիճակի խաղաղ զարգացմանը եւ Ձեր երկրի բարգավաճմանը: Թույլ տվեք իմ գոհունակությունն արտահայտել Սլովակիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ավանդական բարեկամական՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների առնչությամբ։ Համոզված եմ, որ մեր երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ ընդհանուր հետաքրքրության բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության բնագավառում»,-ասված է Սլովակիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր