2485 դիտում
18:10 03-07-2020
Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Անահիտ Հարությունյանի դիմումը՝
1. Անահիտ Գագիկի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-22.4-Ղ2-1)։
2. Անահիտ Գագիկի Հարությունյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Աննա Աշոտի Շահնազարյանին:
2. Անահիտ Գագիկի Հարությունյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Նմանատիպ նյութեր
2606 դիտում
15:07 23-03-2021
Վարչապետը նոր նշանակում է արել ՊՎԾ-ում
1834 դիտում
22:26 08-02-2019
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
Այս բաժնից
2638 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2494 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2827 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար