211652_close_icon
views-count3273 դիտում article-date 12:17 03-07-2020

Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

Վերջին օրերի ընթացքում մեր հանրապետությունում որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Դրանցում հաճախ գերակշռում են անհեթեթ եւ անտրամաբանական հարցադրումներ եւ հոխորտանքներ: Չմտնելով դրանց մանրամասների մեջ՝ ասեմ, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ունի դարերի պատմություն, խոր արմատներ, եւ այսօր մեր երկրում չկան հակառուսական տրամադրություններ սերմանելու օբյեկտիվ նախադրյալներ: Իսկ արհեստականորեն դա չի ստացվելու: Մի՞թե մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առեւտրատնտեսական գործընկերը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Մենք գտնվում ենք անվտանգության ապահովման ընդհանուր համակարգում: Եվ, վերջապես, Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՏՄ անդամ պետություններ են: Հայաստանի Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով հազարավոր ընկերություններ: Հետեւությունները թողնում եմ Ձեզ: Բոլորին մաղթում եմ առողջություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր