211652_close_icon
views-count1913 դիտում article-date 18:47 10-10-2014

Ուզում են, որ Հայաստանում 500-600 հազար մարդ մնա. Միքայել Մելքումյան

Այս կառավարությունը չի կարողանում կառավարել երկիրը եւ արդեն 6 տարի է, ինչ երկիրը հասցրել են ճգնաժամի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ ժողովրդի հետ միասին պետք է անցնեն շատ կարեւոր ճանապարհ: «Դուք էլ մեզ պետք է օգնեք»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Միքայել Մելքումյանը: Միաժամանակ ավելացրեց, թե իրենց հաճախ ասում են, որ ոչ իշխանական ուժերը չունեն ծրագիր: «Եղբայր, ասում եմ, դեռ 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք հստակ ներկայացրել ենք մեր ծրագրերը: Այս իշխանությունները, ձախողելով բոլոր ծրագրերը եւ այս ճգնաժամային վիճակին հասցնելով երկիրը, ուզում են հիմա էլ սահմանադրություն փոխեն, որ վերարտադրվի: Ուզում են, որ Հայաստանում 500-600 հազար մարդ մնա: Եթե իշխանությունը այս օրերի ընթացքում հաշվի չառնի ժողովրդի հավաքական կարծիքը եւ չկատարի 12 կետանոց պահանջները, ապա կգնանք արմատական փոփոխությունների»,-նկատեց նա:

Նմանատիպ նյութեր