Իշխանությունը գեներացնում է հակառուսական տրամադրություններ՝ փորձելով փոխել Հայաստանի արտաքին վեկտորը. Օհանյան. news.am
News.am-ը գրում է․ Հայաստանի իշխանությունը, այսպես կոչված, խաղաղության գործընթացի ներքո իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Առաջինը՝ Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս, հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության պաշտպանի գործառույթից, եւ գեներացնում է հակառուսական տրամադրություններ՝ դրանք ուղեկցելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով:
Այս իշխանությունների կողմից անպաստախանատու վերաբերմունք է ցուցաբերում այն պատմական ներուժի նկատմամբ, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում: Փաստ է, որ արցախահայության թեկուզ նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները: Հասարակական, քաղաքական գործընթացներում հակառուսական մանիպուլյացիաները չեն նպաստելու Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային խնդիրների լուծմանը»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորվում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով, հետեւաբար անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք, կառուցողական, միջնորդական քաղաքականությունը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը, դադարեցենել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումը և խրախուսումը, պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն:
«Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու»,- ասել է նա:
Օհանյանը իր ելույթի վերջում կոչ արեց Ռուսաստանի իշխանություններին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել, ապահովելու քաշաթաղի, Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժին: