1573 դիտում
16:19 12-04-2021
Երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցվում Հայաստանի 8 քաղաքներում. Օգտվում է 1200 շահառու.նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել Իջևան, Թալին, Սիսիան, Ալավերդի, Ապարան, Վարդենիս, Ամասիա և Նոյեմբերյան քաղաքներում։
Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«- Տրամադրվող ծառայություններից օգտվում է 1,200 շահառու․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է շուրջ 71 մլն 760 հազար դրամ։
- Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։
Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:
Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն»:

Նմանատիպ նյութեր
1360 դիտում
13:32 13-10-2024
Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար
1259 դիտում
14:31 07-02-2014
Ամփոփվել են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի վերաբերյալ ծրագրի արդյունքները
971 դիտում
00:47 14-02-2014
Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու
Այս բաժնից
820 դիտում
13:57 29-11-2024
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնության որոշումը
646 դիտում
13:51 29-11-2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել