211652_close_icon
views-count2884 դիտում article-date 10:14 02-07-2020

Ռուսական վարկից հրաժարվելը ոչ մի խնդիր չառաջացրեց ռուսական կողմի հետ հարաբերություններում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արդյո՞ք Հայաստանի՝ ռուսական վարկի մի մասից հրաժարվելը խնդիր չառաջացրեց միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական կողմի հետ հարաբերություններում, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն ՀԱԷԿ-ում այս կանգի ժամանակ և համավարակի այս պայմաններում ինչպե՞ս ենք համագործակցելու արտերկրի մասնագետների հետ։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի հետ։ Մովսես Վարդանյանը վստահեցրեց․ ոչ մի խնդիր չկա, հայկական ու ռուսական կողմերը բնականոն աշխատում են։ Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման նախագիծը Ռուսաստանի և Հայաստանի միջև գլխավոր նախագիծ է համարվում: Որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի գլխավոր կապալառու հանդես է գալիս «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որի հիմնական խնդիրներն են կայանի գոյապաշարի վերականգնումը և շահագործման ժամկետի երկարացումը, նրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: «Ոլորտում հայկական և ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերությունները համագործակցության անցյալ տարիներից ի վեր միայն կատարելագործվում են. փոխըմբռնումն ու վստահությունն ավելանում են, համատեղ գործողությունների կառավարման և համակարգման ընթացակարգերը պարզեցվում են»,- շեշտեց Մովսես Վարդանյանը»։ [b]Մանրամաս՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր