3009 դիտում
21:14 01-07-2020
Դիմորդների ընդունելության քննությունները մեկնարկելու են 47 քննական կենտրոններում. ամենահագեցած օրը լինելու է հունիսի 6-ը
Հայաստանի 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, հուլիսի 6-ին և հուլիսի 8-ին տեղի են ունենալու բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններ։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1020291.html]«Արմենպրես»[/url]-ը, հուլիսի 1-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Քննական կենտրոններից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում։ Ամենահագեցած օրը լինելու է հունիսի 6-ը, այդ օրը ամենաշատ դիմորդներն են մասնակցելու քննությանը»,- ասաց Հարությունյանը։
Նախարարը հորդորեց դիմորդների ծնողներին և ուղեկցողներին հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից քննական կենտրոնների մոտ։
«Վստահ եմ, որ ձեր երեխաները ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ, եթե դա հնարավոր չէ, ապա մեկ հոգի թող ուղեկցի դիմորդներին և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի այդ տարածքը։ Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության և մարզային իշխանությունների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, այս ընթացքում քննական կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստելու համար»,- ասաց նախարարը։
Հուլիսի 2-ին հանրապետությունում մեկնարկելու են միասնական քննությունները։ Առաջինն անց է կացվելու օտար լեզու առարկայից (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն), հուլիսի 4-ին կկայանա Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից:
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
21:30 06-08-2019
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար նախարարությունը նոր ժամկետներ է սահմանել
1051 դիտում
14:52 13-05-2023
ԵՊՀ-ն 2023-2024 ուստարվա ընդունելության դիմորդների թվով առաջատար է հայաստանյան բուհերի շարքում
1854 դիտում
11:33 08-06-2021
Հանրապետությունում մեկնարկում են միասնական քննությունները. գործելու է 15 քննական կենտրոն
Այս բաժնից
622 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին