Յուրգեն Կլոպ. Ծիծաղելի են տիտղոսը պաշտպանելու մասին խոսակցությունները
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք թիմը կարող է երկրորդ անգամ էլ դառնալ Անգլիայի չեմպիոն:
«Ես լսել եմ, որ մարդիկ ասում են, թե մենք կարող ենք պաշտպանել տիտղոսը, սակայն դա ծիծաղելի է: Դա զուտ անգլիական հարց է:
Երբ մենք «Բորուսիային» հետ 201-ին չեմպիոն դարձանք, ոչ ոք մեզ չէր ասում, որ մենք դա նորից պետք է անենք:
Մարդիկ կարող են մեզանից ակնկալել եվս մեկ հաղթանակ առաջնությունում: Դա հնարավոր է, ես չգիտեմ, սակայն երբ ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին, ապա չեմ մտածում առաջնությունում հաղթելու մասին:
Դա չի նշանակում, որ մենք դա չենք ցանկանում, այլ նշանակում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք», ասել է Կլոպը: