211652_close_icon
views-count3452 դիտում article-date 17:30 26-06-2020

Յուրգեն Կլոպ. Ես 23 տարեկան էի ու այնքան էլ չէի մտածում Լիվերպուլի հետ չեմպիոնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի՝ Անգլիայի չեմպիոն դառնալու 30 տարվա սպասման մասին, հայտնում է Armsport.am-ը: «Դուք ավելի լավ կիմանաք, քան ես։ 30 տարի առաջ․․․30 տարի առաջ․․․Ես 23 տարեկան էի, այնպես որ, եթե անկեղծ, այնքան էլ չէի մտածում «Լիվերպուլի» հետ տիտղոս նվաճելու մասին։ Դրա համար հմտություն չունեի։ 30 տարի հետո ես այստեղ եմ ու շնորհիվ անհավանական մարզիչների, որ ես ունեմ, ունենք սա։ Անհավանական է։ Սա բոլորի համար է։ Սա Մայքի, Թոմի ու Ջոնի՝ Ամերիկայում գտնվող մեր սեփականատերերի համար է։ Չենք կարողանում կապ հաստատել իրար հետ, 20 բաց թողած զանգ ունեմ, հավանաբար, նրանք ևս զանգել են։ Սա բոլորի համար է։ Նրանք այնքան ուժ են դրել սրա մեջ, ու ես մի տղա եմ, ում բախտը բերեց։ Ես այս պահին զբաղեցնում եմ այս աթոռն ու․․․դառնում այս պատմության մի մասը․ գերազանց է ու անհավանական»,-ասել է «Լիվերպուլը» ակումբի կայքի հետ զրույցում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր