2836 դիտում
14:08 30-06-2020
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով: «[url=https://armenpress.am/arm/news/1020091.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ թեստի պատասխանը ստացել է հունիսի 29-ին:
«Ախտանշաններ զգացել եմ ուրբաթ օրը, օրվա երկրորդ կեսից: Թուլություն եմ զգացել, ուրբաթ օրն ունեցել եմ ջերմություն, մկանային ցավեր եմ ունեցել և գլխացավ: Դրանք շարունակվել են երեք օր, ջերմիջեցնող եմ խմել ընդամենը, մի փոքր էլ ծանր շնչառություն եմ ունեցել, որն էլ ստիպել է թեստ հանձնել»,- ասաց Ստեփանյանը:
Պատգամավորը նշեց, որ չգիտի, թե որտեղից է վարակվել:
«Գաղափար չունեմ, թե որտեղից եմ վարակվել: Հունիսի 21-ին` կիրակի օրը, գտնվել եմ Հրազդան քաղաքում, այցելել եմ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ մոտ 22 ընտանիք: Խոսել եմ ծնողների հետ, հասկանալու համար, թե այս ընթացքում ինչ խնդիրներ ունեն, ցերեկային խնամքի կենտրոններն ինչ են անում: 22 ընտանիք մտել և դուրս եմ եկել, մեքենա չունեմ, օգտվում եմ տաքսիներից, խանութ եմ մտնում-դուրս գալիս, Ազգային ժողովում եմ լինում, այնպես որ վարակի հնարավոր աղբյուրի մասին որևէ բան ասել չեմ կարող»,- նշեց նա:
Լիլիթ Ստեփանյանը հավելեց, որ այսօր իրեն արդեն համեմատաբար ավելի լավ է զգում:
Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
21:42 08-03-2024
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կգործուղվի Նյու Յորք
2477 դիտում
16:59 27-02-2020
Իրանում խորհրդարանի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4797 դիտում
15:07 29-02-2020
Իրանում 5 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով
Այս բաժնից
1552 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան