3024 դիտում
10:49 30-06-2020
Կրքերը չեն հանդարտվում. Սմբատ Գոգյանը Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ ապացույցներ է հրապարակելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի շուրջ «կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գոգյանը պատրաստվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա ակնհայտ թարգմանությունների և արտագրությունների մասին ապացուցողական փաստեր հրապարակել: Իսկ մինչ այդ Գոգյանը սպասում է, թե, ի վերջո, ինչ կլինի մայիսի 22-ին ՀՀ վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումի ճակատագիրը։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ նա իր մտերմիկ շրջապատում ասել է՝ հեռանա պաշտոնից, թե ոչ, պատրաստվում է Գալոյանի ատենախոսության մասին բացահայտումեր անել:
Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն այս պահին էլ աշխատում է, վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումից էլ դեռևս որևէ նորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Դիանա Գալոյանի ատենախոսության մասով բացահայտումներին, այդ մասով նշեց. «Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել և պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարևոր է: Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի, կխոսեմ, տեսնենք դեռևս․․․ Խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երևի, իսկ փաստերը ինտերնետում առկա են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3630 դիտում
10:04 09-06-2020
Ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ. Սմբատ Գոգյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»
1999 դիտում
10:01 18-09-2020
Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»