2152 դիտում
10:01 30-06-2020
Կուլիսային պայմանավորվածությունները չեն ստացվում՝ տարակարծություններ կան. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Կուլիսային պայմանավորվածությունները չեն ստացվում, քաղաքական դերակատարների շուրջ խորքային տարակարծություն կա։
Մեր տեղեկություններով, մի քանի ուղղությամբ փորձում են համախմբում իրականացնել, սակայն կրկին ոմանց հավակնությունները, մյուսների անհստակությունը փչացնում են ամեն ինչ։ Սակայն բոլորը սկսում են իրենց կարողությունների չափով ակտիվ գործողությունների պատրաստվել։
Ավելին, մեր տեղեկություններով, եթե իշխանությունն արտակարգ դրությունը չերկարաձգի, որոշ ուժեր պատրաստվում են արտակարգ դրությունից անմիջապես հետո հանրահավաքներ անելու։ Անգամ կոնկրետ օրեր են նշանակվել։
Դիտարկմանը` եթե իշխանությունը հերթական անգամ արտակարգ դրությունը երկարաձգի, ի՞նչ են անելու ակտիվ պայքարի պատրաստվող ուժերը, մեր զրուցակիցը նշեց, որ հնարավոր չէ անվերջ զսպել հասունացող դժգոհությունը, և եթե քաղաքական ուժերը չդիմեն ակտիվ գործողությունների, մի օր բողոքի ակցիաներ անելու են շարքային քաղաքացիները, որոնք սոցիալ-տնտեսական ծանր վիճակում են հայտնվել։
Մեր աղբյուրը նաև հույս հայտնեց, որ ընդդիմադիրների շրջանում կստացվի համախմբում և պայքարի ընդհանուր ճակատի ձևավորում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ իրենք կանգնած են կարևոր ջրբաժանի առջև՝ ամեն ինչ մի կողմ դնել, միասնաբար պայքարել կամ թողնել, որ այդ ալիքն իրենց հետ քշի տանի ամեն ինչ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
09:00 28-07-2020
«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»
Այս բաժնից
724 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
733 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
439 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»