211652_close_icon
views-count1274 դիտում article-date 09:00 28-07-2020

«Հայ գրականություն» առարկայի առնչությամբ «Իմ քայլում» տարակարծություններ կան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հանրակարթության նոր չափորոշիչների շուրջ քննարկումները, ըստ որի «Հայ գրականություն» առարկայից «հայ» որոշիչը դուրս է մղվում, գրականության ցանկն էլ փոփոխվելու է, չեն դադարում: Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի մշտական հանձնաժողովը, ի դեմս նախագահ Մխիթար Հայրապետյանի, ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այժմ ձկան նման լուռ է: Մինչ գրականագետներն ու հասարակական գործիչները բարձրաձայնում են չափորոշիչներում տեղ գտած թերություններն ու անթույլատրելի հանգամանքները, օրենսդրի ու գործադրի պատասխանատուները խոր թմբիրի մեջ են (երևի «փարթիի» են մասնակցում): «Իրատեսի» տեղեկություններով՝ առարկայի նոր չափորոշիչները նաև որոշ իմքայլականների են մտահոգում: Նրանցից ոմանք չեն խուսափում հրապարակավ քննադատելուց, նշելուց թերի ու բաց կողմերը: «Ինչու պետք է լռեմ, էնպիսի բորշ են եփել, որ մարդ կարո՞ղ է լռել: Այո, քննադատում եմ ու շարունակելու եմ նույն ոճով: Թող բարի լինեն, մյուսներն էլ խոսեն, խայտառակություն է սա, ամոթ: Մանրամասն լարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր