2993 դիտում
09:25 30-06-2020
Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Երբ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, հստակ ընդգծվել էր, որ միջոցառման նպատակն է օժանդակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին:
Այս ծրագրով տուժած ոլորտների ցանկում նաև զբոսաշրջային ծառայություններն են: Բայց խնդիրն այն է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներից շատերի տվյալները բացակայում են դիմումատուների ցուցակից: Խոսքը միանվագ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն ստանալու մասին է:
Խնդիրն այն է, որ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողների մեծամասնությունը (մեր տեղեկություններով՝ մոտ 80 տոկոսը) դեռ 2020 թ. սկզբին անցել է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտ:
Այժմ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 20-րդ միջոցառման ցանկում ընդհանրապես բացակայում են միկրոձեռնարկությունների տվյալները:
Ըստ էության, սա է պատճառը, որ թեպետ նրանցից շատերը նախորդ աջակցման ծրագրից կարողացել են օգտվել, բայց այս անգամ նրանք զրկվում են միանվագ աջակցությունից:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, և իրենք ևս դիմել են համապատասխան մարմիններին՝ հարցն ուշադրության և քննարկումների փուլում պահելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1716 դիտում
11:56 07-11-2019
30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցողների աշխատավարձը
2139 դիտում
18:35 19-10-2016
Շուրջ 2000 այցելու օգտվել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրից
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1261 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1336 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»