211652_close_icon
views-count1713 դիտում article-date 11:56 07-11-2019

30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցողների աշխատավարձը

2020 թվականի հունվարի 1-ից 30 %-ով կբարձրանա մտավոր եւ հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։ Նման որոշում կայացվեց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում: Խոսքը վերաբերվում է նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողներին, սոցիալական մանկավարժներին, դաստիարակներին, մեթոդիստ համակարգողներին, էրգոթերապիստներին, խմբավարներին (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժների (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանների (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհիներին, դայակներին, հոգեբույժներին, բուժքույրերին, ադապտիվ ֆիզկուլտուրայի եւ աշխատանքային թերապիայի մասնագետներին։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը մշակելիս՝ հաշվի է առնվել մտավոր եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների եւ մասնագետների պակասը, ինչպես նաեւ՝ տարվող աշխատանքների հետ կապված առանձնահատկությունները: Կարեւորվել է նաեւ այն, որ աշխատավարձերի անհրապույր լինելը կարող է ռիսկի ենթարկել ծառայությունների առկայությունը, հետեւաբար՝ նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքի ապահովան համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարեւոր է իմանալ, թե քանի մարդու աշխատավարձ ենք բարձրացնում այս որոշմամբ. «Ճիշտ չի փողը տալ ու ասել՝ աշխատավարձ բարձրացրեք: Նախ կանխատեսելիություն պետք է լինի, հետո հաշվետվողականություն: Այս հարցը ճշտեք եւ ասեք, թե կոնկրետ քանի մարդու է սա վերաբերում եւ բաշխվածությունն ինչպիսին է»:

Նմանատիպ նյութեր