4232 դիտում
21:46 28-06-2020
Միհրան Պողոսյան. Գործադիր իշխանությունը, ԱԺ պատգամավորները ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը, որին լուռ համաձայնությամբ հետևեց ԼՀԿ-ն. Tert.am
Սա բացառապես քաղաքական գործընթաց էր, քաղաքական գործընթացի շրջանակներում իշխանության մի ճյուղին՝ դատական իշխանությանը` ի դեմս սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի, իշխանությանը հնազանդեցնել, որին մասնակից դարձավ ԱԺ-ն, և ըստ էության, մի խումբ անձինք՝ ի թիվս գործադիր իշխանության, ԱԺ պատգամավորների, ձեռնամուխ եղան ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալմանը:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/mihran-poghosyan/3330805]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:
Նրա խոսքով՝ սա իշխանության մեկ ճյուղը յուրացնելու առաջին փորձը չէր. առաջին անգամ նախաձեռնվեց հանրաքվե, երկրորդ անգամ՝ այս գործողությունները: «Միայն այն հանգամանքը, որ իշխանությունն իր նպատակներին հասնելու համար փորձեր էր կատարում ու վերջում փոփոխեց Սահմանադրության անցումային դրույթը, նշանակում է, որ այստեղ իրավունքի մասին խոսք չի կարող լինել»,-նշեց նա:
Փաստաբանի դիտարկմամբ՝ իշխանությունը մի շարք բացթողումներ արեց, ինչի պարագայում էլ ավելի ակնհայտ դարձավ իր նպատակը: Պողոսյանը նշեց, որ թեև Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, սակայն ի տարբերություն 2005-ի Սահմանադրության, 2015-ի Սահմանդրության մեջ նորմը առ այն, որ դրա նորմերը գործում են անմիջականորեն, բացակայում են:
«Այսինքն՝ Սահմանադրությունն անմիջականորեն գործում է միմիայն մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ գլխի մասով: Այդ դրույթը միանշանակ որոշակի նոր իրավահարաբերություններ ստեղծելու առումով է ստեղծվել, և բոլոր կիրարկվող օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
Վերջինիս համաձայն՝ ՍԴ դատավորների ազատումն ու նշանակումը սահմանվում է ՍԴ մասին ՍԴ օրենքով: Այս պարագայում, առանց փոփոխելու տվյալ օրենքը, որևէ որոշում, որևէ ֆեյսբուքյան գրառում, ուղերձ չի կարող ունենալ իրավական ուժ:
Դրա համար պետք է ՍԴ մասին օրենքում փոփոխություններ իրականացվեն: Իշխանությունը հապշտապ որոշում կայացնելու արդյունքում ուղղակի լավ չի աշխատել, այդ մասը մոռացել է, և հավանաբար առաջիկայում կտեսնենք նաև այդ փոփոխությունները»,- պարզաբանեց փաստաբանը:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/28/mihran-poghosyan/3330805]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1156 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1264 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1468 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ