Դպրոցում այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ. ԿԳՄՍ փոխնախարար
E-draft.am հարթակում տեղադրվել է հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծը:
Այլևս չի լինելու անբավարար գնահատականային շեմ, և յուրաքանչյուր գնահատական՝ 1-10 միավորանոց սանդղակում, ցույց է տալու սովորողի՝ այդ տարի գրանցած առաջընթացը: Սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան։