ԿԳՄՍ նախարարը անբավարար է գնահատել Վարդենիսի դպրոցներից մեկի վերանորոգման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Վարդենիսի 2-րդ դպրոց, որտեղ ծանոթացել է իրականացվող վերանորոգման աշխատաքներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի «Ֆեյսբուք»-ի էջից։
Նախարարը ընդգծել է, որ որակի հարցում զիջում չի լինելու։
«Այստեղ սեպտեմբերի 1-ին պետք է բացվի նախակրթարան: Կատարված աշխատանքը գնահատում եմ անբավարար: Հանձնարարել եմ պարզել անորակ աշխատանքի պատճառները, կատարել համապատասխան շտկումները»,- գրել է նախարարը։