211652_close_icon
views-count44251 դիտում article-date 09:52 27-06-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 60.6 կմ հատվածում բախվել են Գավառի բնակիչ՝ 44-ամյա Իսրայել Գասպարյանի վարած Lexus մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Աղաբաբյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ 27-ամյա Ա. Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր