Սուլշեր. Ցավալի է տեսնել, թե ինչպես է չեմպիոնի տիտղոսը այլ թիմ նվաճում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը շնորհավորել է «Լիվերպուլին»՝ ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:
«Ցանկացած թիմ, որին հաջողվում է նվաճել Պրեմիեր-լիգան, արժանի է հարգանքի: Այս առաջնությունում բարդ է հաղթել: Յուրգենն ու նրա խաղացողները գերազանց աշխատեցին:
Ամեն անգամ, երբ տեսնում ես, որ ուրիշ ինչ-որ մեկն է բարձրացնում գավաթը, դա ցավալի է: Կարծում եմ, այդպես են զգում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված բոլոր մարդիկ. խաղացողներն ու երկրպագուները: Մենք ցանկանում ենք վերադառնալ հաղթական ուղի: Դա մեր մարտահրավերն է», ասել է Սուլշերը: