ՌԴ Եկատերինբուրգում ոստիկանական 11 ավտոմեքենա հետապնդել է հարբած վարորդի Audi-ն
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում երեկ՝ հունիսի 24-ի ուշ գիշեր, ոստիկանական 11 ավտոմեքենա հետապնդել է հարբած վարորդի Audi-ն: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ կատարած հարբած վարորդին ի վերջո հաջողվել է բռնել և պատասխանատվության ենթարկել:
Ամեն ինչ սկսել է այն բանից հետո, երբ ոստիկանները նկատել են, թե ինչպես է տղամարդը սուպերմարկետից դուրս գալիս ալկոհոլային խմիչքը ձեռքին, նստում մեքենայի ղեկին և շարժվում:
Ոստիկանները բարձրախոսով փորձել են կանգնեցնել վարորդին, սակայն վերջինս չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որից հետո սկսվել է հետապնդումը: