29296 դիտում
09:26 25-04-2016
Երևանում 30-ամյա վարորդը Audi Q7-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. պարզվել է՝ Audi-ի վրա տեղադրված է եղել դռռիկներ և չի ունեցել ԱՊՊԱ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 22-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 20:40-ի սահմաններում Երվանդ Քոչար և Քաջազնունի փողոցների խաչմերուկում Երևանի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Տիգրան Կիրակոսյանը իր վարած Audi Q7 մակնիշի 01 ՍA 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 76-ամյա Ջուլիետա Ղարաքեշիշյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, որտեղ էլ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված է օրենքով արգելված գերձայնային (դռռիկներ) ազդանշան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան չի ունեցել նաև ԱՊՊԱ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9498 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին