211652_close_icon
views-count7037 դիտում article-date 11:04 30-06-2020

Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ը՝ այլ հիվանդությունից, ապաքինվել է 751 մարդ

Հայաստանում հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 25542 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 111 844 վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10904 պացիենտ, նվազել է` 350-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 14048 անձ` վերջին մեկ օրում 751 անձ: Ընդհանուր առմամբ, 443 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:

Նմանատիպ նյութեր