211652_close_icon
views-count41024 դիտում article-date 14:08 24-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. փորձել են գողանալ մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղների մի զգալի մաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություննրով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում ննյութեր են նախապատրաստվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվտանգության ծառայության պետի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 22-ին, Մալաթիայի ոստիկանություն է դիմել Էդգար Ղ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում գողանալու նպատակով անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել են մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղների մի զգալի հատված, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներից՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու, ինչպեսա նև վնասի չափը պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր