ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորումում անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դաշտային պայմաններում անձնակազմի մասնագիտական կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ` զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: