211652_close_icon

Իշխող խմբակցությունում արդեն տեղյակ են, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները․ «Իրավունք»

views-count3701 դիտում article-date 10:25 23-06-2020
«Իրավունք» թերթը գրում է. «Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցությունում արդեն իսկ տեղյակ են, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները, իսկ ՍԴ նախագահն, իհարկե, հայտնի է` այսքան ժամանակ աշխատավարձ ստացած և չաշխատած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին կարգելու են նախագահ: Իսկ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կհամալրի ՍԴ դատավորների շարքը: Ի դեպ, իշխանության մոլի երկրպագու դարձած Կ. Անդրեասյանն ամենևին էլ նորեկ չի լինի Սահմանադրական դատարանում: Նա դեռևս 2006-2007 թթ.-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր