4605 դիտում
21:52 19-03-2019
Տեղյակ չեք կամ Ձեզ չի հետաքրքրում այս մեկշաբաթյա դասադուլը և գործադուլը. Ավշարի ավագանու անդամները բաց նամակով դիմել են ԿԳ նախարարին
ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ավագանու անդամները բաց նամակով դիմել են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:
«Արդեն հինգ օր և ավելի է, ինչ Արարատի մարզի Ավշար համայնքի դպրոցում շարունակվում է դասադուլը և գործադուլը: Որպես ՀՀ կրթության թիվ մեկ պատասխանատու՝ կարծես թե մինչ օրս տեղյակ չեք, կամ չի հետաքրքրում Ձեզ այս մեկշաբաթյա դասադուլը և գործադուլը նոր տնօրենի հանդեպ, որը տեղի է ունենում Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում, քանի որ ամբողջ լրատվամիջոցները խոսում են այդ մասին»,- ասված է նամակում, որում նաև նշվում է, որ ավագանու անդամները այցելել են դպրոց` պարզելու իրավիճակը:
«Պարզվեց, որ ուսուցիչների և ծնողների պահանջը չի կատարվում, և քանի որ նորանշանակ տնօրենն առաջին իսկ օրվանից դրսևորել է ՀՀ «Աշխատանքի օրենսգրքի» 115-րդ հոդվածի պահանջների կատարմանը ոչ պատշաճ վերաբերմունք իսկ հարցին բացարձակ անտարբերություն է ցուցաբերում Արարատի մարզպետը, հարցը որակելով քաղաքականացված, թեպետ պարզ երևում է, որ քաղաքականացված իրավիճակը ստեղծողն ու պահպանողն Արարատի մարզպետն է, ով, թաքնվելով քաղաքականացված բառի հետևում, իր ղեկավարության մոտ արդարացումներ ապահովելով իր համար, և զարմացած ենք, որ մինչ օրս, Ձեր կողմից, ոչ մի արձագանք չի եղել այս խնդրի վերաբերյալ, և Ձեր կողմից ներկայացուցիչ չի ներկայացել դպրոց և չի լսել ուսուցիչներին, աշակերտներին»,-գրված է նամակում` հույս հայտնելով որ հարցին կտրվի լուծում:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0724660001553013977119254.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
5588 դիտում
10:22 04-10-2017
Ավշարի Արայիկը տեղյակ չէ, թե որ հանձնաժողովի անդամ է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
691 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
745 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
715 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ