211652_close_icon
views-count4027 դիտում article-date 22:02 22-06-2020

Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ընդունած Սահմանադրության փոփոխությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Ազգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրության փոփոխությունների փաթեթին։ Այս առիթով Փաշինյանը գրել է․ «Ազգային ժողովը ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք անդամներ ուղարկվում են թոշակի: Ընդունվեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որը ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո, որից հետո ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, և այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն: Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ»:

Նմանատիպ նյութեր