Աշխարհի առաջնություններում Իրաքի հավաքականի միակ գոլի հեղինակը մահացել է կորոնավիրուսից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրաքի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ահմեդ Ռադին 56 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից:
Ռադին հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 13-ին, այնուհետև դուրս էր գրվել, սակայն հունիսի 18-ին նրան առողջական վիճակը խիստ վատթարացել էր և նա նորից տեղափոխվել էր հիվանդանոց:
Ահմեդ Ռադին աշխարհի առաջնություններում Իրաքի հավաքականի միակ գոլի հեղինակն է: 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունում նա գրավել էր հանրահայտ բելգիացի դարպասապահ Ժան-Մարի Պֆաֆի պաշտպանած դարպասը: Խմբային փուլի այդ խաղն ավարտվել էր Բելգիայի հավաքականի հաղթանակով՝ 2:1