7969 դիտում
17:06 25-06-2017
Արտաշես Ներսիսյան. Սոնա Պողոսյանը առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն այս գիշեր Տոկիոյից վերադարձան Երեւան: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ գոհ է Սոնա Պողոսյանի եւ Արփինե Դալալյանի մասնակցությունից.
«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք եւ նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր եւ հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:
Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երեւում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է եւ դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար», - ասաց Արտաշես Ներսիսյանը:
Մարզիչը նաեւ ասաց, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Նմանատիպ նյութեր
5999 դիտում
15:39 21-06-2017
Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե եւ փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում
4330 դիտում
12:16 11-08-2016
Ռիո-2016. Արտաշես Ներսիսյան. 5-րդ տեղը Նազիկի առավելագույնը չէր
Այս բաժնից
2701 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
2938 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3466 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)