1243 դիտում
18:04 22-06-2020
Եթե չմիջամտեինք, ՍԴ-ի անցումային փուլը կտեւեր մինչեւ 2040-ը, այսինքն ես չէի տեսնի այդ ՍԴ-ն. Հովհաննես Իգիթյան
[url=https://news.am/arm/news/586972.html?fbclid=IwAR0gGd95IFPkoXPxG7ei2x_mWbXma3HhX6JUi8tXJTKJ6yqxpHHzKy7UfRM]News.am[/url]-ը գրում է. Մենք այստեղ ոչ Հրայր Թովմասյանի հարցն ենք լուծում, ոչ Վահե Գրիգորյանի, ոչ մեկ ուրիշի. մենք ուզում ենք, որ ՍԴ-ն աշխատի օրենքի տառին եւ ոգուն համահունչ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ոգին հետեւյալն է, որ որեւէ քաղաքական ուժ չօգտագործի պահի իրավիճակը հավերժական ՍԴ նախագահ ունենալու համար: Մենք ուզում ենք, որ վերջապես մեր ժողովուրդն ունենա Սահմանադրական դատարան: ՍԴ-ն պետք է գործի 2015-ին ընդունված Սահմանադրության մոդելով: Տեսեք դատավորը ընտրվում է 5 տարի ժամկետով, ՀՀ նախագահը՝ 7 տարի ժամկետով, ՍԴ դատավորը՝ 12 տարի ժամկետով եւ ասյ կոլեգիալ մարմինը ինքն իր միջից ընտրում է նախագահին՝ 6 տարով: Այդ 6 տարվա ընթացքում ՍԴ մնացած դատավորները իրենց գործունեությամբ համոզում են, որ հաջորդ անգամ իրենք պետք է ընտրվեն ՍԴ նախագահ: Սա է մոդելը, ընդ որում, Վենետիկի հանձնաժողովը ասել է, որ այս մոդելը ճիշտ է եւ համապատասխանում է միջազգային նորմերին: Սա է խնդիրը, մնացած դեմագոգիա է, մանիպուլյացիա է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք էր հայտնել, որ իրենց առաջարկություններն, ըստ էության, չեն ընդունվել, որոնք կապված են ՍԴ-ում փոփոխությունների համար անցումային ժամանակահատված սահմանելուն, Իգիթյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովը հստակորեն պատասխանել է այն երեք հարցերին, որոնք տրվել են եւ դրանք դրական են: Որ ասում ենք՝ անցումային ժամանակաշրջանը շատ է, թե քիչ, ես գիտեմ, որ այնտեղ եղել է նաեւ սխալ թարգմանություն, ես գիտեմ՝ ում կողմից: Պետք է հաշվի առնենք, որ անցումային ժամանակը քիչ չէ, այն արդեն տեւում է 5 տարի: Գիտեք, որ Սահմանադրության այս մոդելը պետք է ուժի մեջ մտներ 2018-ի ապրիլի 9-ից հետո, եւ հիշում եք՝ ինչու դա չեղավ: Դա եղել է մանիպուլյացիա, անգամ կասեի՝ խարդախություն նախորդ իշխանության կողմից, որի հետեւանքով Սահմանադրություն գրած մարդը դարձել է ՍԴ նախագահ մինչեւ իր կյանքի վերջը:
Բայց հիմա ամենակարեւոր հարցը դա չէ, այլ այն, թե ինչպիսի ՍԴ պետք է ունենա երկիրը: Ես կարծում եմ, որ այն, ինչ կունենանք այս մեր նախաձեռնության արդյունքում, դա ամենամոտն է այն ընդունված մոդելին, որով ապրում են զարգացած երկրները»:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/586972.html?fbclid=IwAR0gGd95IFPkoXPxG7ei2x_mWbXma3HhX6JUi8tXJTKJ6yqxpHHzKy7UfRM]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
15405 դիտում
18:18 17-08-2017
Մենք խնդիրներ կունենանք, որովհետև ՌԴ-ն շարունակում է իզգոյ քաղաքականությունը. Հովհաննես Իգիթյան
28048 դիտում
15:56 28-07-2018
Հովհաննես Իգիթյան. «Երեք նախագահներից ամենաբացասական համբավը Քոչարյանն ունի». aravot.am
Այս բաժնից
496 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
511 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
568 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»