Թուրքիան հատուկ նշանակության հավելյալ ուժեր է ուղարկել Իրաք
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հատուկ նշանակության հավելյալ ուժեր է ուղարկել Իրաք, որտեղ թուրքական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության: [url=https://ria.ru/20200621/1573263158.html]ria.ru[/url]-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Թվիթերյան հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են նախապատրաստվում թուրք զինվորները: Իրաք ուղարկված հատուկջոկատայինների թիվը չի նշվում:
Երկուշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ թուրքական ուժերը խոշոր օդային արշավ են իրականացրել Իրաքի հյուսիսում՝ ոչնչացնելով Քրդական բանվորական կուսակցության 81 թիրախ: