211652_close_icon
views-count2015 դիտում article-date 13:10 28-12-2016

Թուրքիան հատուկ նշանակության ջոկատներ է ուղարկել Սիրիա

Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարությունը «Եփրատի վահան» օպերացայի շրջանակներում հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի հյուսիսային մաս։ Այդ մասին, ինչպես նշում է trend.az-ը, հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը։ Բացի հավելյալ ուժերից, Սիրիա են ուղարկվել նաև հատուկ նշանակության ջոկատներ, ռազմական տեխնիկա։ Նրանք արդեն հատել են սահմանային Քիլիս նահանգը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջիններս ներգրավվելու են Էլ-Բաբ քաղաքի համար մղվող մարտերին։

Նմանատիպ նյութեր