3749 դիտում
18:25 21-06-2020
Դավթաշենում հիմնականում դիմակները սխալ են կրում տարեցները․ ԲԸՏՄ
Նոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն անցկացրել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։
Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։
Տեսչական մարմնի տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում թերությունները շտկվել են տեղում։
Քաղաքացիներին առաջարկվել է կտորե դիմակները նույն պահին փոխարինել տեսուչների կողմից տրամադրված բժշկական դիմակներով։
Շրջայցերը շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
33375 դիտում
20:14 18-08-2020
Դասերը կլինեն վեցօրյա, դիմակները՝ պարտադիր. ինչպես է իրականացվելու դասապրոցեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22123 դիտում
22:13 11-09-2021
Նիկոլը ողջ ազգի դիմակները պատռեց. Արտաշես Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armlur.am
Այս բաժնից
1690 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1537 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան