211652_close_icon
views-count7364 դիտում article-date 23:40 10-06-2020

Հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսվում է «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը

ՌԴ–ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Դեսպանությունը հայտնում է, որ հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 11-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմերնարկի հունիսի 12-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ Աղբյուրը հրապարակել է նաև հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 2001 համարը)։ [img]https://st0.shamshyan.com/editor/0640869001591810785259480.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/091543500159181078537402.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/025330300159181078697418.jpg[/img][img]https://st0.shamshyan.com/editor/0131507001591810785716602.jpg[/img]

Նմանատիպ նյութեր