Այսօր «Արարատ-73»-ի լեգենդ Էդուարդ Մարգարովի ծննդյան 78-րդ տարեդարձն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրանում է լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի հարձակվող Էդուարդ Մարգարովի ծննդյան 78-րդ տարեդարձը:
Մարգարովը 971 թվականին է տեղափոխվել Երևան։ «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից:
ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։
ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[2]։