211652_close_icon
views-count38536 դիտում article-date 19:07 20-06-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 48-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվելով քարերին, հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Ժիրայր Ավետիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.5 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շանհազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Կարապետյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր