211652_close_icon

«Մեկ Հայաստանը» չի պլանավորում ստորագրել որեւէ հուշագիր որեւէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ. Ղազինյան

views-count1457 դիտում article-date 17:07 20-06-2020
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում եւ չի պատրաստվում ստորագրել որեւէ հուշագիր կամ համաձայնագիր որեւէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իիր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձեւավորում եւ ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու եւ այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։ Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որեւէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։ Առողջ եղեք եւ գնում ենք առաջ»:.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր