211652_close_icon
views-count36554 դիտում article-date 10:17 20-06-2020

Շղթայական ավտովթար Երևանում. Վանո Սիրադեղյանի տան դիմաց բախվել են BMW-ն, Mercedes-ը, Hondа-ն և Hyundai-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի տան դիմաց, բախվել են Honda, Mercedes, BMW, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություննների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Ավագ Ասիրյանն ու Արայիկ Սարգսյանը։ Փաստի առթիվ Ա. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր