211652_close_icon
views-count38487 դիտում article-date 11:16 02-07-2016

Շղթայական ավտովթար Երևանում. Վանո Սիրադեղյանի տան մոտ բախվել են Mercedes-ը, «Յաշիկ»-ը, Нива-ն և ВАЗ 2115-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Վանո Սիրադեղյանի տան մոտ, բախվել են Mercedes G մակնիշի 34 CR 155 համարանիշի, ВАЗ 2115 մակնիշի 34 QZ 222 համարանիշի, Нива մակնիշի 05 LO 289 համարանիշի և Mercedes մակնիշի 34 ZZ 770 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանադանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչները: Նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար ՃՈ աշխատակիցները անհրաժեշտ աշխատանքներ են կատարում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր