211652_close_icon

ՀՖՖ-ն մեկնաբանել է Լուկաս Սելարայանի՝ հավաքական հրավիրվելու վերաբերյալ տեղեկությունը

views-count1147 դիտում article-date 18:34 19-06-2020
ArmSport-ի հարցմանն ի պատասխան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մեկնաբանել են մամուլում տարածված այն տեղեկությունը, թե հայկական արմատներ ունեցող արգենտինացի Լուկաս Սելարայանը կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքականների բաժնի՝ սկաուտինգով զբաղվող մասնագետները հետևում են և ուշադրության կենտրոնում են պահում արտերկրում հանդես եկող բոլոր հայազգի ֆուտբոլիստներին: Նրանցից շատերի հետ ընթացել և ընթանում են բանակցություններ՝ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների շարքերը համալրելու կապակցությամբ»,- ասվում է ՀՖՖ-ի՝ մեզ ուղարկված հաղորդագրության մեջ: Նշվում է՝ պաշտոնական տեղեկատվության դեպքում նրանց վերաբերյալ կլինի հայտարարություն:

Նմանատիպ նյութեր