211652_close_icon
views-count44282 դիտում article-date 23:28 18-06-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Nissan Tiida-ն բախվել է հաստաբուն ծառին. ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը և ժամանել են դեպքի վայր: Այս պահին ոստիկանները պարզում են, թե արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ճշտվում է նաև, թե արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կա, թե ոչ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր