Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել. պարեկները պարզում են մակնիշն ու վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան, որի մակնիշը պարզվում է, Գարեգին Նժդեհ 40 հասցեի մոտ ընթացքում հարվածել է հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը տապալվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վահան Գյուլամիրյանն ու կրտսեր պարեկ Սուրեն Գասպարյանը։
Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բեռնատարի մակնիշը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։