Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը. ՈՒՂԻՂ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/18/tsarukyan/3320813]Tert.am[/url]-ը գրում է. Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ձերբակալումը: Այս մասին հայտնեց պատգամավորի փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ գործը սկսվել է մեկ անձի վկայությունից, ըստ որի՝ Մանուկյանը ընտրակաշառք է բաժանել, որը Մանուկյանը հերքել է:
21.09
Այս պահին քաղաքացիներ են բերման ենթարկվում: Ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին անցնել ոստիկանական պատնեշը՝ պատճառաբանելով, թե կխանգարվի քաղաքացիների անցուդարձը:
Ոստիկանապետ Խուդինյանը լրագրողներին առաջ թողեց միայն այն ժամանակ, երբ ավարտվեցին քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացները:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/tsarukyan/3320813]այստեղ[/url]