ՈւԵՖԱ-ն լիգաներին խնդրել է տրանսֆերային պատուհանը փակել մինչև հոկտեմբերի 5-ը
ՈւԵՖԱ-ն եվրոպական ֆուտբոլիային ասոցիացիաներին խնդրել է տրանսֆերային պատուհանը փակել մինչև հոկտեմբերի 5-ը:
«2020/2021 մրցաշրջանի եվրագավաթների մրցաշարերի խմբային փուլերի համար հայտացուցակ ներկայացնելու վերջնաժամկետը 2020թ. հոկտեմբերի 6-ն է», նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Ավանդաբար եվրոպական լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի սկզբում կամ միջնամասում:
ՈւԵՖԱ-ի քայլերը պայմանավորված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանի դադարեցմամբ: Մրցաշարերի մեծամասնություն կխաղարկվի հուլիս-օգոստոս ամիսներին: